Ազգային փոխադրող «Արմավիա» / ՄԱՌՇՌՈՒՏԿԱ կամ հայկական բիզնես

Ուզում եմ ազգային փոխադրող կոչեցյալ Արմավիայի հասցեին մի երկու քաղցր խոսք ասեմ, շուտ պետքա ասեի, բայց փորձում էի լուծում գտնել... սակայն ապարդյուն...

Ամսի 27-ին գիշերով իջա Բեյրութ ու ահագին ուրախ էի, որ ճամպրուկս ստացա, քանի որ ինքնաթիռից մոտ մի 10 հոգի այդպես էլ չստացան իրենց բեռները: Պատասխանատուն բարեհամբույր տեսքով գրանցեց բոլորին ու հանգստացրեց, որ բոլորն իրենց ճամպրուկները կստանան մյուս ուրբաթ, այսինքն մեկ շաբաթից, քանի որ թռիչքները շաբաթական մեկ անգամ են: Հիմա ուշադիր, եթե մարդն ընդամենը մեկ շաբաթով է եկել ու եկել է գործով, հետևաբար պետք է կրի ահավոր մեծ ծախսեր պատշաճ տեսքով գործի ու հանդիպումների գնալու համար, բայց դա ու՞մա հետաքրքիր... հա, չմոռանամ ամենակարևորը, պաշտոնական հիմնավորումը ճամպրուկների չգալու հետ կապված հետևյալն էր` ուղևորները քիչ էին ու որոշվել է փոքր ինքնաթիռ ուղարկել, իսկ փոքր ինքնաթիռում, ցավոք, ոչ բոլոր ճամպրուկներն են տեղավորվել! նորմալա չէ՞

Ես համեմատաբար բախտավոր էի, ստացել էի ճամպրուկս, բայց համեմատաբար, քանի որ միայն հաջորդ օրն արդեն հյուրանոցում նկատեցի, որ իրերիս մեջից անհետացել էին սափրվելու հետ կապված բոլոր պարագաները, ինչպես նաև վերնաշապիկներիս ամրակները (запонка) թվով երեք հատ, բավականին լավ որակի և արժեքի:

Ես 99%-ով համոզված եմ, որ կողոպուտը, իսկ դա այլ կերպ չեմ կարող կոչել, տեղի է ունեցել Զվարթնոց օդանավակայանում, քանի որ Բեյրութում իջնելուց հաշված րոպեներ անց ստացել եմ ճամպրուկս ու որևէ հապաղում չի եղել:

Հետադարձս նույնպես հետաքրքիր անցավ, քանի որ այս անգամ ազգային փոխադրողը որոշեց թռչել через Կիպրոս. լավա չէ՞... իսկ ինչու Կիպրոս, քանի որ էլի դեպի Հայաստան թռչողները քիչ էին Արմավիան այս անգամ թռիչքը հետաձգեց 4 ժամ, Բեյրութից վերցրեց մի քանի Կիպրոսի ուղևոր ու թռավ Կիպրոս, հետո այնտեղից վերցրեց մի քանի Հայաստանի ուղևոր ու նոր դրանից հետո ուղևորվեց դեպի Հայաստան: ՄԱՌՇՌՈՒՏԿԱ կամ հայ բիզնես մտքի թռիչք... 

Դե իհարկե այս ամենի մասին որևէ մեկը հարկ չէր համարում տեղեկացնել ուղևորներին ու մենք ամեն ինչի մասին իմանում էինք հընթացս... տեղական սպասարկող անձնակազմից (ground service) որևէ բան ճշտելու փորձերն արժանանում էին նրանց հեգնական ժպիտներին: Հասկացնում էին թերևս` դուք, ձեր Արմավիան... 

Հետևությունները թողնում եմ ընթերցողներին...

Բլոգի ավանդույթը չխախտելու համար տեղադրում եմ երկու նկար Կիպրոսում վայրէջքի ընթացքից`

Կիպրոս, վայրէջք
Կիպրոս, վայրէջք

4 comments:

  1. Ընտիրա! Սիրում եմ իմ հայրենիքը!!! Ուղղակի դեռ չեմ կողմնորոշվել թե որնա? :-)

    ReplyDelete
  2. էհ... սերը հայրենիք չի հարցնում :)))

    ReplyDelete
  3. Qrist jan, menak ches et harcum.
    2010 tvi maysisin, Novosibirsk - Erevan reysi jamanak, korav bagajs, mificheski dzevov. Es tarva hunvarin staca menak poxhatucum (gnahatel ei 2700$) staca 150$. da el canoti kargov.

    2010i septemberin, Dubai - erevan chverti jamanak@ poxel ein, aranz uxevornerin zgushacnelu, Malaysiaic eka, u airport shoki mej @nga vor imaca. stipvac gnacel em Ukraina, heto ekel hayastan 3 or heto.
    0$ poxhatucum.

    Es tarva, marti 19i Dubai chvert@ eli poxel en, u eli chein zgushacnel, "chereznerov" imaca, u eli lrum en. tomss eli tranzit a, depi denpasar, u henc tesnum en es em, anjatum en.
    Amsi 19i trichq@, texapoxel en amsi 20..

    U el chem asum, vor xaytarak spasarkum a.
    Kiev erevan chverti jamanak inqnatiri mej, jur@ hatav itd..

    enpes vor la du der lav es prcel :)

    ReplyDelete
  4. Anonymous ջան քո պատմություններից հետո իմ դեպքն իրոք չարյաց փոքրագույննա, ու բազում դեպքերը գալիս են միայն մի բան ապացուցելու, որ Հայաստանում որևէ հարց համակարգային լուծում չի ստանում, քանի որ այսպես ավելի ձեռնտու է փող աշխատողներին... դե իսկ ժողովրդի կարծիքի վրա էլ թքած ունեն, քանի դեռ ժողովրուրդը հակառակը չի անում...

    ReplyDelete