Թումանյան համայնք - մի հրաշք տեղ

Թումանյան համայնքը, նույն ինքը Ձաղիձորը, շատ գողտրիկ ու գեղեցիկ անկյուն է Լոռվա բնաշխարհում. յուրաքանչյուր եղանակի ու օրվա ժամի` յուրովի հետաքրքիր ու գրավիչ... դե վայելեք`

Սկսենք դեպի Թումանյան տանող ճանապարհից`

















Մայրամուտն Ախթալայից

Աղջիկս փոքր ժամանակ հարցնում էր. խի՞ են ասում «արևը մայր մտավ», էդ ի՞նչ ա արևը գնում ա իրա մամայի մո՞տ  :)  Մի քանի օր առաջ Մեծ Այրումից հետ էինք գալիս ու Ախթալայի մոտակայքից սենց հրաշք տեսարան էր, ո՞նց չնկարես...






Դիլիջան` մի սիրուն տեղ


Մարգահովիտ` համայնապատկեր

Համա թե համայնապատկեր... :)


Ձյունաճերմակ տեսարաններ ու ճանապարհներ...

Ձյունաճերմակ տեսարաններ ու ճանապարհներ` Վանաձորից դեպի Դիլիջան... իմ բլոգի այցելուների մեջ ահագին ճանապարհի սիրահար կա, ես էլ փորձում եմ ժամանակ առ ժամանակ թարմությունը պահեմ: Իհարկե էս ճանապարհներն էլի եմ նկարել, բայց ամեն անգամ նոր են տեսարանները, քանի որ ինչպես նույն գետը երկու անգամ չես մտնի, էնպես էլ նույն ճանապարհով երկու անգամ չես անցնի :)  ամեն անգամ նորովի գեղեցիկ են եղանակի, օրվա լույսի ու հազար ու մի այլ պատճառով: Մի խոսքով` վայելեք...










հաջորդը մեր գեղատեսիլ Մայմեխ սարն է, որի վրա արևի լույսն է ճառագում` խորհրդավոր աստղի պես...

էն քամու օրը...

նոյեմբերի քամին, որ ձևավորում էր ամպերն ու հոսանքազրկում գյուղերը...









Ճոճկանա հովերում...

Սենց բնաշխարհ ունեցող մարդը ո՞նց ա գնում ուրիշ տեղ բախտ ման գալու...



Ալավերդի - Սանահին Սարահարթ

Ալավերդու տեսարանն Աքորի գյուղից մի ուրիշ ա :) իսկ Սանահին Սարահարթն իր վեհությամբ կարծես կտրված, բայց միևնույն ժամանակ քաղաքի մեջ ամբողջովին ներառված... մի խոսքով տպավորիչ ա...  լուսանկարները` 2015թ. նոյեմբերի: