Նախատոնական Վանաձոր

Նախորդ տարիներին Վանաձորի գլխավոր տոնածառը խղճահարություն էր առաջացնում ու ահագին աղքատիկ էր: Էս տարի էլ մի բան չի, բայց քանի որ նախորդներից էականորեն տարբերվումա, դրական իմաստով, որոշեցի նկարեմ ու ցույց տամ :)

նախատոնական Վանաձոր  նախատոնական Վանաձոր  նախատոնական Վանաձոր

Հայկական ներկայությունը Բեյրութում

Լիբանանը միանշանակ այն տեղն է, որտեղ գիտեն թե ով է հայը, ինչպիսին է նա (մեծավ մասամբ լավ իմաստով` շնորհիվ կայացած ու բարի համբավ վայելող հայկական գաղութի), ինչպես ու ում պատճառով է հայը հայտնվել Լիբանանում ու ցրվել աշխարհով մեկ... Հայերն այստեղ ունեն արհեստավորի, ստեղծագործողի, արարողի ու մշակի համբավ: Բուրջ Համուդ թաղամասը (իրականում Բեյրութից սերտաճած քաղաք) հիմնականում բնակեցված է հայերով, մոտ 30 հազար ընտանիք` ըստ տեղական տուրիստական գործակալության տվյալների: Զբոսաշրջիկներին այստեղ հրավիրում են հետաքրքիր գնումերի` սկսած հիմնականում ոսկեղենից մինչև անուշեղեն ու հագուստ:

հայերը Լիբանանում հայերը Լիբանանում հայերը Լիբանանում

հայերը Լիբանանում հայերը Լիբանանում հայերը Լիբանանում

հայերը Լիբանանում հայերը Լիբանանում հայերը Լիբանանում

Ազգային փոխադրող «Արմավիա» / ՄԱՌՇՌՈՒՏԿԱ կամ հայկական բիզնես

Ուզում եմ ազգային փոխադրող կոչեցյալ Արմավիայի հասցեին մի երկու քաղցր խոսք ասեմ, շուտ պետքա ասեի, բայց փորձում էի լուծում գտնել... սակայն ապարդյուն...

Ամսի 27-ին գիշերով իջա Բեյրութ ու ահագին ուրախ էի, որ ճամպրուկս ստացա, քանի որ ինքնաթիռից մոտ մի 10 հոգի այդպես էլ չստացան իրենց բեռները: Պատասխանատուն բարեհամբույր տեսքով գրանցեց բոլորին ու հանգստացրեց, որ բոլորն իրենց ճամպրուկները կստանան մյուս ուրբաթ, այսինքն մեկ շաբաթից, քանի որ թռիչքները շաբաթական մեկ անգամ են: Հիմա ուշադիր, եթե մարդն ընդամենը մեկ շաբաթով է եկել ու եկել է գործով, հետևաբար պետք է կրի ահավոր մեծ ծախսեր պատշաճ տեսքով գործի ու հանդիպումների գնալու համար, բայց դա ու՞մա հետաքրքիր... հա, չմոռանամ ամենակարևորը, պաշտոնական հիմնավորումը ճամպրուկների չգալու հետ կապված հետևյալն էր` ուղևորները քիչ էին ու որոշվել է փոքր ինքնաթիռ ուղարկել, իսկ փոքր ինքնաթիռում, ցավոք, ոչ բոլոր ճամպրուկներն են տեղավորվել! նորմալա չէ՞

Downtown Beirut, Lebanon

So, as I said in my first post on Beirut, there is a lot to share about my trip and experiences. This time you will see photos of the downtown taken at different hours. It would be fair to say that, even though the photos are plenty, I could have hardly seen about 10-20% of Beirut and convey only 10% through photos to you :) Hence, this place is worth visiting and experiencing the diverse environment taking its roots from the prehistoric times and living through a modern life. Beirut will rightly give you the feel of western and eastern blend, as if combining the best of each...

Downtown BeirutDowntown BeirutDowntown Beirut

Downtown Beirut Downtown BeirutDowntown Beirut

Հարիսա - Աստվածամայրը Լիբանանի

Հրաշք արձան էր, շատ գեղեցիկ ու նրբագեղ: Հայտնի նաև Our Lady of Lebanon կամ Notre Dame du Liban անվանումներով: Արձանն իր պատվանդանի տակ գտնվող մոմավառության մատուռով ու հարակից, ահռելի չափերի հասնող, եկեղեցով հանդիսանում է նաև ուխտատեղի ու իհարկե հչռակավոր տեսարժան վայր` զբոսաշրջիկների համար: Արձանը կանգնեցվել է 1908թ.: Ցավոք չկարողացա տեսնել եկեղեցին ներսից, քանի որ կապիտալ վերանորոգման գործընթացի մեջ էր: Ավելին` այստեղ

Լիբանան, Հարիսա Լիբանան, Հարիսա Լիբանան, Հարիսա

Իսկ ահա թե ինչ տեսարան է բացվում արձանի վեհ բարձունքից`
Լիբանան, Հարիսա Լիբանան, Հարիսա Լիբանան, Հարիսա

Լիբանան, Բեյրութ - հետաքրքիր փաստեր, բացահայտումներ

Տեղացի հայերի հետ շատ տարբեր թեմաներով խոսեցինք ու կիսվեցինք յուրաքանչյուրս մեր իմացածով, կարդացածով և այլն... ինձ համար բացահայտումներից մեկն այն էր, որ Օսմանյան Թուրքիայում, նախքան 1928թ.-ի լատինատառ այբուբենի հաստատումն ու ներդրումը, թուրքերը մոտ երկու տարի օգտագործել են հայկական տառերը` թուրքերենով գրելու համար: Սրա մասին պատմում էր մի մարդ ով թուրքերեն լեզուն սովորել էր հայատառ թուրքերենով գրված Աստվածաշունչ ընթերցելու շնորհիվ, որն ի դեպ նրան էր հասել իր տատիկից... այ այսպիսի բաներ...

Բացահայտումներիս մյուս մասը կապված էր արևմտահայերեն բառերի հետ: Զարմանալին այն էր ինձ համար, որ արևելահայերենում գործածվող պարզ առօրեական բառերի համար կան էականորեն տարբերվող համարժեքներ արևմտահայերենում. այսպիսով`

Լումայափոխ - տարադրամի փոխանակող / փոխանակման կետ
Սփյուռք - գաղթաշխարհ
Վարորդ - շարժավար
Փաչաչի - խաշ դնող օբյեկտապան

Բեյրութ, Լիբանան Բեյրութ, Լիբանան

Մյուս նկարում ունենք եկեղեցանման մի բան, որը սակայն դուրս է եկել ավանդական որմնագրությունների շրջանակներից ու որոշել է ներկայանալ ավելի մարկետինգային խորագրով` Life Center!
Բեյրութ, Լիբանան

Իսկ ստորև լեգենդար ռուսական Նիվան է, դե իհարկե սպիտակ :)
Բեյրութ, Լիբանան

Բիբլոս / Ջբեյլ, Լիբանան - Byblos / Jbeil, Lebanon

The previous post was completely in Armenian, so I have decided to turn into English in this one for my anglophone friends :)

In the first post I gave general idea of my impressions from Beirut, Lebanon, trying to cover its multicultural image. The key point to highlight was the coexistence, very often not so easy, of different cultures, ethnicities and of course religions. Notwithstanding the differences and variety of religions there is still mutual respect for being of this or the other identity. And this is because these are mostly not just claimed identities but real, life-defining structure of principles and value systems...

Let's move on now and head to Byblos, also known as Jbeil. It is located on the shores of the Mediterranean see and is quite famous for being the hub of several civilizations, cultures, rulers, invaders, robbers, as well as researchers, archaeologists and scientists.

Բիբլոս, Լիբանան Բիբլոս, Լիբանան Բիբլոս, Լիբանան

Բիբլոս, Լիբանան Բիբլոս, Լիբանան Բիբլոս, Լիբանան

And if you have heard of the Phoenician Alphabet then here it goes:
Բիբլոս, Լիբանան

Below is the Byblos Castle that had important defense structure and purpose. The circled area in red color shows the height to which the whole area was covered by sand until French archaeologists Ernest Renan, Pierre Montet and Maurice Dunand conducted wide-scale excavations and gave new life to the site... read more...
Բիբլոս, Լիբանան Բիբլոս, Լիբանան Բիբլոս, Լիբանան

Now photos of sarcophagus found in the area, as well as of a Roman theater found nearby:
Բիբլոս, Լիբանան Բիբլոս, Լիբանան Բիբլոս, Լիբանան

This seems to be all about Byblos and I will complete the post with the photo of mine next to a column and an overall landscape :)
Բիբլոս, Լիբանան Բիբլոս, Լիբանան Բիբլոս, Լիբանան

Thank you!

Բեյրութ, Լիբանան

Ուրեմն սկսեմ, ու սկսեմ նրանից, որ մեքենա առնելուց ի վեր էսքան ոտքով չէի քայլել: Դե իհարկե քայլելը լավա, առողջարարա, բայց դե առողջությունն էլ գին ունի` էս անգամ մազոլների տեսքով:

Բեյրութ, Լիբանան

Գործուղման էի մեկնել Բեյրութ, Լիբանան: Հետաքրքրասերների համար որոշ վիճակագրական տվյալներ` այստեղ (հայերենով, անգլերենով): Ասեմ, որ շատ տպավորված եմ Բեյրութից, առաջին անգամն էր, կարելի է ասել, որ այցելում էի արևելքի երկիր: 1995թ. եղել եմ Տաջիկիստանում, Ուզբեկիստանում և Թուրքմենիայում, սակայն դրանք ավելի շատ դարձել էին շարքային սովետական հանրապետություններ, քան դասական իմաստով արևելք հիշեցնող երկրներ:

Բեյրութ, Լիբանան Բեյրութ, Լիբանան Բեյրութ, Լիբանան

Առաջ անցնելով ասեմ, որ բավականին մարդաշատ, բազմազգ ու բազմակրոն քաղաք է Բեյրութը: Այստեղ ապրում են իհարկե բավականին մեծ թվով հայեր, հանդերձ Կաթողիկոսութեամբ Տանն Կիլիկիո, սակայն բաժանված առաքելականների, կաթոլիկների, ավետարանչականների, ուղղափառների, իսկ քաղաքական իմաստով` դաշնակցականների, հնչակյանների, ռամկավարների: Հայերն իրենց բաժանումներով այստեղ միակը չեն, քանի որ Լիբանանն ինքը մեծ առումով բաժանված է մուսուլմանների ու քրիստոնյաների, մուսուլմանները` շիա, սունի և դրուզ, իսկ քրիստոնյաները` մարոնիտ, ուղղափառ, կաթոլիկ, ավետարանչական, առաքելական, բողոքական և այլն... Այսուհանդերձ, էս մարդիկ սովորել են իրար հետ գոյակցել, չէի ասի խաղաղ, քանի որ խաղաղությունն էստեղ ահավոր փխրուն բանա, բայց միևնույն ժամանակ, թե՛ կրոնական և թե՛ քաղաքական ինքնությունները հստակ ընդգծված ու տարանջատված են և այդ իսկ պատճառով փոխադարձ հարգանքի արժանացած:

Բեյրութ, ԼիբանանԲեյրութ, ԼիբանանԲեյրութ, Լիբանան

Քաղաքը բավականին գերհագեցած ու գերբնակեցված է, բայց տեղացի հայերից մեկն ասաց, որ դա ջերմության, մեծ ընտանիքի ու հոգեհարազատության զգացողություն է տալիս, որ դրանից նեղվել պետք չի, այլ պետք է ուրախանալ, որ շրջապատված ես շատ մարդկանցով, միայնակ ու անտեր չես :)

Բեյրութ, Լիբանան Բեյրութ, Լիբանան Բեյրութ, Լիբանան

Դե համարենք սա պատմությանս սկիզբ, քանի որ ինչպես պատմելու, այնպես էլ ցուցադրելու շատ բան կա. Շարունակելի...