Վանաձոր - Դիլիջան ճանապարհին

Ահա և համայնապատկեր կամ պանորամա, ինչպես ասում են :)

պանորամա

Իմ առաջին լուսանկարչական ապարատը!

Ուրեմն էս ապարատը, ФЭД-3, ինձ նվիրելա իմ պապիկը, երբ բոլորեց իմ 10-րդ գարունը :) բնականաբար ես շատ էի ոգևորված, բայց էդ գործից բան չէի հասկանում: Հետո սկսվեց... կամաց սկսեցի խորանալ, նկարում էի աջ ու ձախ ամեն ինչ, ժապավեններ ու երևակիչներ էին փչանում, հետո սկսեցին նաև թղթեր փչանալ, բայց ինչպես ասում են` մինչև չփչացնես չես սովորի: Դե անձնական փորձի վրա սովորած բանն էլ լավ նստվածքա տալիս ու էլ երբեք չի մոռացվում:

ФЭД-3   ФЭД-3   ФЭД-3

Մի քիչ որ ձեռքս վարժվեց, մի քանի անգամ նկարեցի մեր դասարանի էքսկուրսիաների ժամանակ, հետո հայրիկս սովորեցրեց երևակելու ձևերն ու հնարքները: Օրերով կորչում էի մութ սենյակում ու կարմիր լույսի տակ նկար էի տպում, երևի երանություն էր :) ես աչքիս արդեն մեմուարներ եմ գրում :)))))))))))

Մի խոսքով, հասանք 1988թ. չարաբաստիկ երկրաշարժի օրերին, փառք Աստծուն ողջ մնացինք ու երկու օր անց` ամսի 9-ին նկարեցի 3 ժապավեն նկար, այսինքն մոտ 100 կադր, որոնք իմ նկարած ամենատխուր ու դաժան կադրերն էին: Դրանից հետո շատ էինք ընկերներով դուրս գալիս մեր քար ու քանդ քաղաքում շրջելու ու նկարում էինք ու նկարում... խանութներում սովետից մնացած ժապավենների, երևակիչների ու ֆիքսաժների վերջն էինք տալիս :) էհ... ФЭД-3-ից հետո մի կարճ ժամանակ նկարում էի Зенит-ով, մի քանի մոդելներ կային, որոնք ընկերներիցս ու բարեկամներիցս վերցնում էի ժամանակավոր օգտագործման համար:

Թվայինների դարն ինձ համար սկսեց 2006թ.` Nokia 6680-ի շնորհիվ :) հետո 2008թ. ձեռք բերեցի Canon Power Shot G9, որն էլ հավատարմորեն ծառայում է մինչ օրս :)

Հաղարծինի վանական համալիր / Haghartsin Monastery Complex

Ժողովուրդ ջան, ներկայացնում եմ մի քանի նկար Հաղարծինից: Շատ գեղեցիկ եղանակ էր, երկինքը ջինջ, օդը մաքուր, հեռվում լսվում էր գայլերի ոռնոցը :)

Հաղարծին

Հաղարծին    Հաղարծին    Հաղարծին

Գյուլագարակ - (շարունակություն)

Քանի որ թեման նոր չի, ու շարունակություննա նախկինների, հավելյալ գրագրություններով չեմ շեղի Ձեր ուշադրությունն ու կթողնեմ վայելեք տեսարանները: Եթե զգացիք իմ զգացածը, ուրեմն նկարները լավն են :)

Գյուլագարակ 2  Գյուլագարակ 2  Գյուլագարակ 2

Գյուլագարակ 2  Գյուլագարակ 2  Գյուլագարակ 2

Գյուլագարակ 2  Գյուլագարակ 2  Գյուլագարակ 2

Մառախուղ, ճանապարհ...

Ճանապարհներին գեղեցիկ տեսարաններ շատ են հանդիպում, բայց միշտ չէ որ հարմարա կանգնելն ու նկարելը: Էս անգամ գոնե մի քանի կադր ստացվեց ու բնականաբար կիսվում եմ :)

Մառախուղ   Մառախուղ

Մառախուղ   Մառախուղ

Գյուլագարակ - ձմեռ (շարունակություն)

Դե կարծում եմ պարզա, որ առանց ապարատի տեղ չեմ գնում ու գնալուց հետո էլ պարապ չեմ նստում, արդյունքները ստորև ու հերթով`

Կուրթան

Առաջին ձյուն - 2010/11 - Գյուլագարակ

Ժողովուրդ ջան իմ այս տարվա առաջին փոստով ողջունում եմ Ձեզ բոլորիդ: Հույս ունեմ լավ եք անց կացնում տոնական ու հանգստի օրերը` իրոք տոնելով ու հանգստանալով, և ոչ թե կամավոր/պարտադիր ծրագրերով :)

Գյուլագարակ   Գյուլագարակ   Գյուլագարակ

Էս նոր տարում մաղթում եմ, որ ողջ հայ ժողովուրդը, և յուրաքանչյուր հայ, ունենա երազանք! ու անի ամեն ինչ այդ երազանքին հասնելու համար!!!