Բեյրութ, Լիբանան

Ուրեմն սկսեմ, ու սկսեմ նրանից, որ մեքենա առնելուց ի վեր էսքան ոտքով չէի քայլել: Դե իհարկե քայլելը լավա, առողջարարա, բայց դե առողջությունն էլ գին ունի` էս անգամ մազոլների տեսքով:

Բեյրութ, Լիբանան

Գործուղման էի մեկնել Բեյրութ, Լիբանան: Հետաքրքրասերների համար որոշ վիճակագրական տվյալներ` այստեղ (հայերենով, անգլերենով): Ասեմ, որ շատ տպավորված եմ Բեյրութից, առաջին անգամն էր, կարելի է ասել, որ այցելում էի արևելքի երկիր: 1995թ. եղել եմ Տաջիկիստանում, Ուզբեկիստանում և Թուրքմենիայում, սակայն դրանք ավելի շատ դարձել էին շարքային սովետական հանրապետություններ, քան դասական իմաստով արևելք հիշեցնող երկրներ:

Բեյրութ, Լիբանան Բեյրութ, Լիբանան Բեյրութ, Լիբանան

Առաջ անցնելով ասեմ, որ բավականին մարդաշատ, բազմազգ ու բազմակրոն քաղաք է Բեյրութը: Այստեղ ապրում են իհարկե բավականին մեծ թվով հայեր, հանդերձ Կաթողիկոսութեամբ Տանն Կիլիկիո, սակայն բաժանված առաքելականների, կաթոլիկների, ավետարանչականների, ուղղափառների, իսկ քաղաքական իմաստով` դաշնակցականների, հնչակյանների, ռամկավարների: Հայերն իրենց բաժանումներով այստեղ միակը չեն, քանի որ Լիբանանն ինքը մեծ առումով բաժանված է մուսուլմանների ու քրիստոնյաների, մուսուլմանները` շիա, սունի և դրուզ, իսկ քրիստոնյաները` մարոնիտ, ուղղափառ, կաթոլիկ, ավետարանչական, առաքելական, բողոքական և այլն... Այսուհանդերձ, էս մարդիկ սովորել են իրար հետ գոյակցել, չէի ասի խաղաղ, քանի որ խաղաղությունն էստեղ ահավոր փխրուն բանա, բայց միևնույն ժամանակ, թե՛ կրոնական և թե՛ քաղաքական ինքնությունները հստակ ընդգծված ու տարանջատված են և այդ իսկ պատճառով փոխադարձ հարգանքի արժանացած:

Բեյրութ, ԼիբանանԲեյրութ, ԼիբանանԲեյրութ, Լիբանան

Քաղաքը բավականին գերհագեցած ու գերբնակեցված է, բայց տեղացի հայերից մեկն ասաց, որ դա ջերմության, մեծ ընտանիքի ու հոգեհարազատության զգացողություն է տալիս, որ դրանից նեղվել պետք չի, այլ պետք է ուրախանալ, որ շրջապատված ես շատ մարդկանցով, միայնակ ու անտեր չես :)

Բեյրութ, Լիբանան Բեյրութ, Լիբանան Բեյրութ, Լիբանան

Դե համարենք սա պատմությանս սկիզբ, քանի որ ինչպես պատմելու, այնպես էլ ցուցադրելու շատ բան կա. Շարունակելի...

9 comments:

  1. Քրիստ ջան, ապրես, բայց նկարները իմ մանիտոռիմ մեջ չէն տեղավորվում, ախր շատ մեծ են է ... ես էլ եմ մեծ նկարների կողմանկից, բայց դե սա շաաատտտ մեեեեծ :)

    ReplyDelete
  2. Քրիստ ջան լավ ռեպոռտաժ էս արել: Բայց նկարները շատ մեծ են, խղճա մեզ :))

    ReplyDelete
  3. Armine Kalashyan07 December, 2010 21:08

    Դէ ասեմ որ, հետաքրքիր մարդիկ, հետաքրքիր ձևով են շարադրում այն ինչ է որ տեսանելի է իրենց աչքերին: Դու էլ դրանցից մեկնես... Լավ էր)))

    ReplyDelete
  4. Դե ինչ ասեմ, բոլորի պահանջները բավարարելը դժվար գործ է :) նկարի մեծ չափերը հատուկ մի ընկերոջ պատվերով են, բայց հաջորդ նյութերում կփոքրացնեմ :) մեծ չափի սիրահարներին էլ կխնդրեմ ասեն թե որ նկարն են ուզում ու կուղարկեմ անհատական :)

    Շնորհակալություն ամեն դեպքում! սպասեք մյուսներին...

    ReplyDelete
  5. Շնորհակալ եմ Քրիստ ՋԱՆ (էդ մի ընկերը ես եմ էլի)!!! Հոյակապ նկարներ են, հոյակապ պատմությունով ուղեկցված: Անհամբեր սպասում եմ շարունակությանը!

    ReplyDelete
  6. Մեծ նկարների սիրահարն եկավ :) մարդը 23" էկրան ունի, ինչ՞ կարաս ասես :) Գև ջան կամ պտի հնենց անես մենք էլ ունենանք տենց մեծ էկրան կամ էլ պտի ZOOM անես փոքր նկարներս :))))))))))))))

    ReplyDelete
  7. Արմինե ջան բարով էս եկել ու շատ ապրես լավ խոսքերի համար! նորեն համեցեք!

    ReplyDelete
  8. Դե ,ես ինչպես միշտ ուշացել եմ,ընդունիր շնորհավորանքներս .դե ինձ համար նորություն չէ,որ կարող ես հետաքրքիր ու ճաշակով ներկայացնել. դու նույն հաջողությամբ լավ էսսեներ կգրեիր...

    ReplyDelete
  9. Շատ ապրես Նարա ջան շնորհավորանքների ու լավ խոսքերի համար: Էսսեներ էլ ունեմ գրած բավականին, բայց չեմ հանրայնացնում :) դեռ...

    ReplyDelete