Ասֆալտ անձրևի տակ...

Վանաձորում արդեն քանի օր է ամբողջ թափով քանդվում են փողոցները` արդյունքում թողնելով տետրիսի ֆիգուրաներ հիշեցնող ուղղանկյուն խոր փոսեր: Քանդվում են միաժամանակ բոլոր փողոցները, ոչ թե հերթականությամբ, ասենք սկզբից Լուսավորիչի փողոց, հետո Տիգրան Մեծ և ապա Վարդանանց... ոչ մի դեպքում: Միաժամանակ ու բոլորը միասին... դե իսկ քանդելուց հետո էլ ենթադրվում էր, որ պիտի սարքեն ու սկսեցին սարքել... ստորև այսօրվա նկարներ են` բանվորներն ասֆալտ են փռում անձրևի տակ:

Թե քանի՞ կոպեկի արժեք ունի արված գործն ու արդյունավետության ի՞նչ չափանիշներով են առաջնորդվում մարդիկ, մեղմ ասած պարզ չէ...

 

Երեկոյան թաց Վանաձոր

դե հիացեք ու համոզվեք, որ անձրևն ու ու անձրևից հետոն էլ կարող են գեղեցիկ լինել :)

թաց Վանաձորթաց Վանաձոր

թաց Վանաձոր
թաց Վանաձորթաց Վանաձոր