...ծաղիկների մակրոնկարների շարքից մի քանի նմուշ

Հարգելի այցելուներ,
Ձեր դատին եմ ներկայացնում տարբեր ժամանակահատվածներում նկարված ծաղիկների մակրոնկարների շարքից մի քանի նմուշ: Շարքի շարունակականությունն ուղղակիորեն կախված կլինի Ձեր արձագանքներից :)

 ></a></div><div style= 

  

  

Նկարներ` ոչ միայն Հայաստանից. Վարշավա, Լեհաստան - 10/2009

Ստացվեց այնպես, որ այս ամսվա սկզբին կարճատև այցով հայտնվեցի Վարշավայում: Բնականաբար. ինչպես ասում են - я всегда собой беру видеокамеру - կամ, իմ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` фотоаппарат, և որոշեցի տեսարժան վայրերի պարգևած գեղագիտական հաճույքը կիսել ավելի լայն շրջանակների հետ: Ցավով արձանագրեցի, որ լեհերը դեռ այնքան չեն զարգացել, որ սրճարաններ կառուցեն իրենց գեղատեսիլ զբոսայգիներում և դրանցում, առանց որևէ եկամտաբերության, ապրում և "աշխատում" են սկյուռիկներ, բադեր, սիրամարգեր, աղավնիներ և այլն... ինչպես իր հաղորդումներից մեկում Վիեննայում նկատեց Ռաֆայել Հովհաննիսյանքը` "քաղաքակրթությունը" դեռ չի հասել էստեղ...
Նախանձով էի նայում քաղաքի մաքրությանը, իրենց իսկ պատմության նկատմամբ գործնականում դրսևորվող հարգանքին, բարեկիրթ երիտասարդությանը և լավ կազմակերպված ենթակառուցվածքների սահուն աշխատանքին: Եվ այս ամենը մի երկրում, որը մեզ հետ զուգահեռ թոթափեց սովետական լուծը և նույն ժամանակահատվածում փոխվեց անճանաչելիորեն:

  

  

  

  

  


Հեղինակ` Քրիստ Մարուքյան