Ձմեռային ավտոռալլի Վանաձորում - Վիդեո

Մի հատ էլ փորձի համար վիդեո դնեմ, չկա չկա :)

Ձմեռային ավտոռալլի Վանաձորում

Էսօր բավականին հետաքրքիր միջոցառում էր անց կացվում Վանաձորում` ձմեռային ավտոռալլի, որին մասնացելու էին եկել Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև Վրաստանից: Վաղուց Վանաձորում նման բան չի եղել, եթե չեմ սխալվում:

Հետաքրքրությունը բարձր էր, բայց կարելի էր ավելի լավ կազմակերպել, քանի որ ինքնահոսի ու անկանոն շարժի տպավորություն կար... հուսանք, հետաքրքրությունը տեսնելով, մյուս անգամ ավելի լավ կկազմակերպվի, քանի որ թե սպորտաձևի իմաստով, թե հետաքրքրության, թե բիզնեսի ու գովազդային տեսանկյուններից, ահագին լավ բան կարելի է ստանալ: Բացի դա, պարբերականության դեպքում, կարա սա լինի յուրահատուկ վանաձորյան գրավչություն:

Մյուս անգամների համար անհրաժեշտ կլնի մտածել մասնակիցների ու հյուրերի անվտանգության, սնունդի ու այլ կարիքների, մասնակից և ոչ մասնակից մեքենաների կայանատեղերի` որպեսզի խցանումներ չլինեն, դիտակետերի ու նկարահանման կետերի սահմանման և շատ այլ կազմակերպչական հարցերի մասին: Ինչևէ, անցնենք ֆոտոներին :)






Շատ անսպասելի շատ ձյուն... քաղաք...

Վերջին տարիներին մի լավ ռուսական խոսք էր օգտագործվում իշխանությունների անպատրաստությունը, անգործությունն ու հանրային շահը ստորադասելու մոտեցումը բնութագրելու համար` опять зима пришла неожиданно в январе...

Վանաձորն էլ, որպես քաղաք, իր հնրարավորությունների սահմաններում «պատրաստվել» էր ձմեռ դիմավորելուն ու չնայած նրան, որ առանձնապես ոչ մի փողոց էլ չի մաքրվում մեր քաղաքում, էսօր ուզում եմ ցույց տամ էդ «պատրաստվածության» մի կոնկրետ դրսևորում:

Առավոտից հրապարակում պտտվում էր այ էս մեքենան`


Էդ պտույտների արդյունքում հրապարակի մեջտեղի ձյունը հրվում էր դեպի մայթերը ու կարծես թե լավ, բարի գործ էր անում մարդը... հանձնարարական էր կատարում: Բայց ախր մինչև մայթ կոչեցյալ հատվածը ավտոկայանատեղ է ու բնականաբար կանգնած էին մեքենաներ: Ու էդ «բարի» գործի հետևանքով ստացվեց հետևյալ պատկերը`


մի երկար ու ձիգ ձյունե պատ, որի հետևում մնացին մի շարք մեքենաներ, բայց հատկապես ա՜յ էն սպիտակ 06-ը... խեղճ մարդը շտապում էր, եկավ մտավ ու գերի մնաց... ահագին կռիվ տվեց էն «մաքրող» բեռնատար ավտոյի վարորդի հետ, բայց դե նա էլ «կատարող մարդ» էր, ասել էին հրապարակում ֆռռա, ինքն էլ ֆռռում էր, առանց որևէ բան մտածելու կամ ֆայմելու...

Կողքերից վարսավիրով, տաքսիստով բանով 06-ի վարորդին օգնության եկան մի կերպ օգնեցին, որ հանի մեքենան... տակերը գռսելով, ջարդելով հանեցին մի խոսքով, դրանով «մաքրող» բեռնատար ավտոյի առաքելությունն էլ ավարտվեց: Էդ խառնաշփոթի վրա ոստիկանական մեքենաներ էլ սկսեցին երևալ, յանի կարգ ու կանոն հաստատելու, բայց ոնց եկան տենց էլ գնացին...



Հա, մի կարևոր բան էլ ասեմ, ձյունը դեռ գալիս ա ու ասում են դեռ մի երկու օր էլ կգա ու հետո, երբ որ արդեն էլ չգա, ենթադրվում ա, որ կհալի, ցեխ կդառնա, կամ լոպոպ, հետո գիշերը կսառի... ու տենց... զուտ իմ անձնական փորձից եմ ասում...

Վանաձորի առաջին լավ ձյուն - 2012... շարունակություն





 

 

Վանաձորի առաջին լավ ձյուն - 2012

վերջապես եկավ, փակեց ճանապարհները, գործախափան արեց վանաձորցիներին (յանի շատ մի գործ կար...) ու տներից հանեց :)