Վանաձոր-Դիլիջան ճանապարհին, Մարգահովիտ գյուղ չհասած, ձմեռային սպորտաձևերի համար (իհարկե սիրողական) բավականին հարմար լանջեր կան Թեժ Լեռ կոչվող լեռան շրջակայքում: Հենց այ այստեղ էլ, չգիտեմ արդեն քանի տարի (ավելի լավատեղյակ լոռեցիք կարող են հուշել քոմենթներով) փետրվար ամսվա մի կիրակի հայտարարվում է «Լոռվա Ձմեռ» միջոցառման անցկացման օր:


Քանի որ որոշակի պաշտոնականություն կա, որպես կանոն գալիս են նաև քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները ու կարծեմ սովետի ժամանակ էլ հիմնարկներն իրենց կոլեկտիվներով մասնակցում էին ինչպես պառադի :) Հիմա մի քիչ այլ է, բայց բովանդակությունն այնքան էլ չի փոխվել` ձնագունդ, սահնակ (չնայած ահագին մարդ մեծ ցելոֆանի կտորներով էլ էր սահում...), դահուկ և այլն, իսկ հետո իհարկե խորոված, քյաբաբ ու մի-մի թաս :) Որպես կանոն էս օրն ամբողջ Վանաձորը միահամուռ, բայց տարբեր ժամերի, գալիս են ու լավ ժամանակ են անց կացնում Լոռվա Ձմեռում: Գալիս են դե իհարկե ահել ու ջահել ու նաև ջահել-ջուհուլներ սպիտակ նիվեքով ու փորձում են ցույց տան թե ինչ լավա գնում իրանց նիվեն էդ ձների մեջ... դե իհարկե հետո առանց տրակտորի տուն չեն հասնում, բայց դա արդեն ուրիշ պատմությունա :)
Կարծում եմ էս օրն ամեն դեպքում ավելի լավ կարելի է կազմակերպել ու նաև մի օրվա փոխարեն մի քանի օր անել, հրավիրել նաև այլ քաղաքներից և այլն և այլն... հուսանք!

շատ հավեսիկ ա Քրիստ, բայց ոնցոր ձյուն չկա :Ճ
ReplyDeleteկա ախպեր ջան, շատ լավ էլ կա ու հիմա էլ արդեն քանի ժամա էլի գալիսա, սիրուն, մեծ փաթիլներով :)
ReplyDeleteապրես... մանկությունս հիշացրիր :) երանի էդ էրեխեքին, չէ՞ :)
ReplyDeleteդու էլ ապրես Արամազդ ջան! հա անհոգ ու ուրախ երեխեք :)
ReplyDeleteիսկ Ստեփանավանուն, տոնը չկայացավ, ձյունը քամին քշել տարել էր)))), երանի ձեզ, կարտել եմ այդ տոնը
ReplyDeleteԵս էլ ասում եմ, էսքան տարի ինչն էր էդտեղ պակասում... ՍիՊտաԿ Նիվաները :Ճ
ReplyDeleteDzyun
:)))))))) փաստորեն իմացանք! ստեփանավանյան ձյուն էր էս տարվանը` քամուց քշված: Պետքա մի բան մտածել քամու ուղղությունը փոխել, որ մի քիչ էլ դեպի Ստեփանավան քշի :)
ReplyDeleteՁյուն ջան սպիտակ նիվեն ավտո չի, ոչ էլ տեղաշարժման միջոց, դա ԱՊՐԵԼԱԿԵՐՊ ա :)))))))))))
Քրիստ,
ReplyDeleteասում եմ որոշ դավաճան "Վանաձորցիներ" էս ուրախ տոնը բաց են թողել ու կարոտ մնացել: Մի հատ էլ նեղ "կրուգով" չկազմակերպենք Լոռվա ձմեռ, քանի դեռ ձյուն կա, հ՞ըըըը: Ի՞նչ կասես:)
Dzyun
Ձյունո ջան մեծ հաճույքով, բայց դե գիտես ես ստեղ եմ մեկա ու դժվարն երևանաբնակների հարցնա :) թե չէ always welcome մատաղ! :)
ReplyDelete