Նկարներ` ոչ միայն Հայաստանից. Վարշավա, Լեհաստան - 10/2009

Ստացվեց այնպես, որ այս ամսվա սկզբին կարճատև այցով հայտնվեցի Վարշավայում: Բնականաբար. ինչպես ասում են - я всегда собой беру видеокамеру - կամ, իմ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` фотоаппарат, և որոշեցի տեսարժան վայրերի պարգևած գեղագիտական հաճույքը կիսել ավելի լայն շրջանակների հետ: Ցավով արձանագրեցի, որ լեհերը դեռ այնքան չեն զարգացել, որ սրճարաններ կառուցեն իրենց գեղատեսիլ զբոսայգիներում և դրանցում, առանց որևէ եկամտաբերության, ապրում և "աշխատում" են սկյուռիկներ, բադեր, սիրամարգեր, աղավնիներ և այլն... ինչպես իր հաղորդումներից մեկում Վիեննայում նկատեց Ռաֆայել Հովհաննիսյանքը` "քաղաքակրթությունը" դեռ չի հասել էստեղ...
Նախանձով էի նայում քաղաքի մաքրությանը, իրենց իսկ պատմության նկատմամբ գործնականում դրսևորվող հարգանքին, բարեկիրթ երիտասարդությանը և լավ կազմակերպված ենթակառուցվածքների սահուն աշխատանքին: Եվ այս ամենը մի երկրում, որը մեզ հետ զուգահեռ թոթափեց սովետական լուծը և նույն ժամանակահատվածում փոխվեց անճանաչելիորեն:

  

  

  

  

  


Հեղինակ` Քրիստ Մարուքյան

7 comments:

  1. hrashali nkarner ev nuynpisi meknabanutyun!

    ReplyDelete
  2. Ապրես Քրիստ, շատ լավ նկարներ են ։

    ReplyDelete
  3. Շատ ապրեք ժողովուրդ ջան, ուրախ եմ, որ դուր եկան նկարները:

    ReplyDelete
  4. merci, iskapes hianali u &shmarit meknabanum!!!

    ReplyDelete
  5. dzez el merci aytselutyan u lav xoskeri hamar! ham el shnorhavor bolor toner@!

    ReplyDelete
  6. Մեծ տեսահորիզոն ունեցողին ամենափոքր օբյեկտիվն ել է շատ: Ապրես Քրիստ Մարուքյան ապո ջան: Հիյանալի նկարներ են:

    ReplyDelete
  7. Դու էլ ապրես ախպեր ջան! Արման դո՞ւ ես :)

    ReplyDelete