Եթե լանդշաֆտի (landscape) դեպքում ամեն ինչ միանշանակ էր, ապա մակրոյի պարագայում հաստատ մտածելու բան կա :) նախ ֆոկուսային հեռավորության առումով համեմատելի չեն էս երկուսը, հետո էլ դրանից ուղղակիորեն կախված նկարի որակական հատկություններն են էապես տարբերվում: Իհարկե լավ է, որ Olympus-ի դեպքում «աղմուկն» ավելի քիչ է ու մեծ մատրիցայով ավելի լավ նկարներ են ստացվում, բայց դետալների հստակության առումով Canon-ն էս դեպքում գերազանցում է: Հիմա հարցը նրանում է, թե որքա՞ն հաճախ եմ ես ուզում մակրո նկարել, դե եթե լավ մակրո վերցնող ապարատ ունենամ հաճախ կնկարեմ :) Ի դեպ ասեմ, որ փորձել եմ նկարել թե նախասահմանված ռեժիմներով, և թե պարամետրերի ձեռքով ծրագրավորմամբ, մեկա չձգեց Olympus ախպերը: Անցնենք առաջ`
Canon PowerShot G9 Olympus E-PL1
Canon PowerShot G9: F-stop: f/2.8, Exposure: 1/25, ISO-100, Focal length: 7mm
Olympus E-PL1: F-stop: f/5, Exposure: 1/60, ISO-800, Focal length: 33mm
Հաջորդիվ`
Canon PowerShot G9 Olympus E-PL1
Canon PowerShot G9: F-stop: f/2.8, Exposure: 1/2, ISO-80, Focal length: 7mm
Olympus E-PL1: F-stop: f/5.6, Exposure: 1/60, ISO-400, Focal length: 42mm
Դե արտահայտվեք :)
Շուտ հետ տուր ապարատս :)
ReplyDeleteԱպո ջան, անկեղծ ասած առաջին խումբ նկարների մեջ առանձնապես տարբերություն չտեսա, իսկ երկրորդը չհասկացա թե, թե ոնց էս նկարել, որ գույներն էդ աստիճան տարբերվում են:
ՈՒ մի բան էլ, եթե մակրո էս ուզում համեմատես Olympusi վրա մակրո-լենս դիր նոր համեմատիր:
ՈՒ ընդհանրապես էս երկու ապարատներն էդքան էլ համեմատության ենթակա չեն, էն առումով, որ տարբեր դասերի էն պատկանում:
:))))))))))))
ReplyDeleteապո ջան բացարձակ նույն դիրքից ու նույն կարգաբերումներվ (настройк-եքով) փորձել եմ նկարել :) համ էլ էդ երկու ապարատն ունեի համեմատելու էդ եմ համեմատել :) ի՞նչ ես շուխուր դրել :))) Olympus-ի մակրո-լենս էլ չունեմ, բա :)
Canon PowerShot G9: F-stop: f/2.8, Exposure: 1/2, ISO-80, Focal length: 7mm
ReplyDeleteOlympus E-PL1: F-stop: f/5.6, Exposure: 1/60, ISO-400, Focal length: 42mm
Найди 10 отличий!!!
ինչ օբյեկտիվ էլ դնես Canon G9-ը ավելի շատ խորություն (ГРИП) ա տալու, քանի ոչ մատրիցան անհամեմատ փոքր ա:
ReplyDeleteմյուս կողմից էլ, արդյո՞ք քեզ պետտ ա էդքան ГРИП: 2-րդ նկարը ցույց ա տալիս, որ քիչ ГРИП-ով ավելի գեղեցիկ ա ստավում. նկարը հետ ու առաջ ա ունենում:
Գևս ներվայնացելա :) ախպեր ջան, եթե դա քեզ կհանգստացնի մի քիչ, ասեմ, որ որոշել եմ ձեռք բերեմ Olympus E-PL2!
ReplyDeleteԷդգար ջան դու էլ ես լավ հարց տալիս, եսիմ պետք ա թե չէ՞, հարցն էնա, որ մեկ աչքդ մի բանի սովորումա մտածում ես, որ լավը դայա, բայց դե եսիմ... :)
Մի խոսքով ապրեք ակտիվ քննարկումների համար, ինձ էլա պարզ, որ սրանք էդքան էլ համեմատելի մոդելներ չեն, գոնե Canon G12 համեմատեի էլի ոչինչ, բացի էդ էլ իմ ապարատն արդեն 3 տարեկանա ու 4-ի մեջա, մազալու կլներ, որ առաջընթաց չունենար նոր դուրս եկած մոդելը:
I assume you did not get the point.
ReplyDeleteIt's not about good or bad, it's just different.
:)
Where do you see "bad" or "good" my bro? որ ասում եմ որոշել եմ նոր առնեմ, դա նշանակում ա ուզում եմ այլ դասի անցնեմ ու ես սկի իմ ապարատից դժգոհ չեմ, դու հո գիտես ինչքան լավ նկարներ ունեմ, որոնց մի մասն էլ ստեղ ցուցադրված են! так что լավ գլլա! :)
ReplyDeleteՕլիմպուսը ավելւ կայֆա
ReplyDeleteԱրտակ ջան? էս ոնցա ուշ էս արձագանքում? :)
ReplyDeleteՆերողություն եմ հայցում հարցիս համար՝ ես դելիտանտ եմ լուսանկարչության ասպարեզում: Եթե դժվար չէ, կարող եք բացատրել ինչում այս երկու ապարատաները համեմատելի մոդելներ չեն՝ նրա համար, որ մեկը զերկալկա է, մյուսը՝ ոչ /նախորոք նայեցի սպեցիֆիկացիաները/: Եթե ես ճիշտ եմ ընկալում, զերկալկա ավելի նախընտրելի պետք է լինի, թե՞ այստեղ խոսում է նորագույն մոդելի փաստը, միգուցե՞ դա էր պատճառը, որ Olympus E-PL1ը ավելի թանկ է
ReplyDeleteարդյոք նկարների համեմատական որակն պահպանվում է նաեւ այլ ձեւաչափի նկարներում ասենք բնապատկերի դեպքում: Ի դեպ ձեր մոտ հիասքանչ ձմեռային եվ ծովային բնապատկերները, ինչո՞վ են դրանք արված:
Շնորհակալություն
Դավիթ ջան շնորհակալություն հարցի համար ու մի անգամից ասեմ, որ չիմանալու մեջ ամոթ բան չկա, ամոթն ավելի շատ չիմացածը չհարցնելու մեջ է: Կփորձեմ հարցին պատասխանեմ ոչ մասնագիտական տերմիններով, որպեսզի ավելի «մարդավարի» ստացվի :)
DeleteՀամեմատվող երկու ապարատներն էլ դասվում են կոմպակտների շարքին, Olympus-ն այդուհանդերձ зеркалка չէ, պարզապես Olympus-ի այս մոդելի մեջ արտադրողը փորձել է համադրել բավականին մեծ (եթե համեմատենք կոմպակտ դասում հիմնականում օգտագործվող չափերի հետ) չափի մատրիցան և փոփոխվող օբյեկտիվների հնարավորությունը: Սրանցով իսկ առանձնանում է Olympus-ը կոմպակտ դասից` այդ դասի հետ առնչվելով միայն իր ֆիզիկական չափերով: Եթե նկատել եք, վերջերս մի քանի արտադրող ևս թողարկել են նմանատիպ «անցումային» մոդելներ: Անցումային, քանի որ դրանք դեռ «зеркалка» չեն, բայց արդեն կոմպակտ էլ չեն :)
Եթե համեմատական որակի մասին հարցը ճիշտ հասկացա, ապա ասեմ որ Olympus-ի համեմատաբար ավելի մեծ մատրիցան ու լուրջ օպտիկան/օբյեկտիվն իհարկե մեծ դեր են խաղում նկարի տեխնիկական որակի առումով: Որպես բացասական կողմ կարելի է նշել մակրոնկարչության մինիմալ հեռավորությունը օբյեկտից, որն Olympus-ի դեպքում դառնում է 20սմ, եթե չեմ սխալվում, Canon-ի 1սմ-ի փոխարեն, ինչպես նաև սահմանափակվում է zoom-ի աստիճանը:
Ես հիմնականում նկարում էի Canon PowerShot G9-ով, հետո անցա Canon PowerShot G12-ի, այսինքն ձեռք չբերեցի Olympus E-PL1, հիմնականում այն պատճառով, որ դա կոմպակտ չէր: Եթե կոմպակտից պետք է անցնել չափերով ավելի մեծ «կոմպակտի», ապա ինձ համար ավելի նախընտրելի է լուրջ ապարատի ձեռքբերումը, ասենք Nikon D3100, սկզբի համար: