Ինչքան մտածում եմ, որ ահա էս մի վերջին փոսթով ձմեռային թեման կավարտեմ, չի ստացվում :) ձյունը շարունակում է գալ, գեղեցիկ ու հմայիչ տեսարաններ ստեղծել, դե իսկ ես էլ անտարբեր չեմ կարողանում մնալ: Մի խոսքով, ևս մի շարք ձմեռային տեսարանների Վանաձորի քաղաքային զբոսայգուց ներկայացնում եմ Ձեր դատին`
Խոսքեր չկան, խոսքերն ավելորդ են...
ReplyDeleteԻիինչ լավնաա Վանաձորի ձմեռը :))) Ուզոււււմ եմ :)))
ReplyDeleteՓառահեղ նկարներ:!!!
ReplyDeleteՆկարները հիանալի են:
ReplyDeleteԱպրեք ՇԱՏ ժողովուրդ ջան!!! ահագին լավ զգացի :)
ReplyDeleteՎանաձոր ջմեռը միշտ էլ լավն ա !!!
ReplyDelete:)
Ապրես Քրիստ, կարոտներս առանք :)
դու էլ ապրես ախպեր ջան! էս անգամ ոնցոր թե կապույտի հետ խնդիրներ չունենք հա՞ :)))))
ReplyDeleteԱնուշ ու շատ ինքնատիպ ձմեռային երաժշտություն է լսվում նկարներիցդ Քրիստ ջան!!!!! Երեկ ուշ գիշերով վերադառնում էի Ծաղկաձորից: Դիլիջանի սերպանտինը ամբողջությամբ թաղված էր մթության ու ձյան մեջ, բայց մեքենայի լույսերի տակ գիշերային անտառը ճանապարհի երկու կողմից մթությամբ կամարվում էր ու կարծես խոնարհվում մեր առաջ... Դա տեսարան էր... Միանգամից մտածեցի, որ դու հաստատ ունիկալ կադր կգտներիր :)
ReplyDeleteԿորյուն ջա՞ն, այ դու՛ իմ ռոմանտիկ ու սենտիմենտալ բարեկամ :) բա խի՞ մի հատ ապարատ չես առնում տնաշեն, որ տենց ժամանակ կադր բաց չթողնես: Ախր նույն գետն երկու անգամ չես մտնի է, նույն ձնով հաջորդ օրն անցնես արդեն լրիվ ուրիշա, պահը կորչումա... հնենց որ մտածի ու առ! ես հո չե՞մ կարա ամեն ինչ նկարեմ :)))
ReplyDeleteՇատ ապրես ախպեր ջան!
Շատ սիրուն է: Ու դուք էլ շատ սիրուն մարդիկ եք :)
ReplyDeleteՇատ շնորհակալություն, ահագին շոյվեցի :)
ReplyDelete