Իմ առաջին լուսանկարչական ապարատը!

Ուրեմն էս ապարատը, ФЭД-3, ինձ նվիրելա իմ պապիկը, երբ բոլորեց իմ 10-րդ գարունը :) բնականաբար ես շատ էի ոգևորված, բայց էդ գործից բան չէի հասկանում: Հետո սկսվեց... կամաց սկսեցի խորանալ, նկարում էի աջ ու ձախ ամեն ինչ, ժապավեններ ու երևակիչներ էին փչանում, հետո սկսեցին նաև թղթեր փչանալ, բայց ինչպես ասում են` մինչև չփչացնես չես սովորի: Դե անձնական փորձի վրա սովորած բանն էլ լավ նստվածքա տալիս ու էլ երբեք չի մոռացվում:

ФЭД-3   ФЭД-3   ФЭД-3

Մի քիչ որ ձեռքս վարժվեց, մի քանի անգամ նկարեցի մեր դասարանի էքսկուրսիաների ժամանակ, հետո հայրիկս սովորեցրեց երևակելու ձևերն ու հնարքները: Օրերով կորչում էի մութ սենյակում ու կարմիր լույսի տակ նկար էի տպում, երևի երանություն էր :) ես աչքիս արդեն մեմուարներ եմ գրում :)))))))))))

Մի խոսքով, հասանք 1988թ. չարաբաստիկ երկրաշարժի օրերին, փառք Աստծուն ողջ մնացինք ու երկու օր անց` ամսի 9-ին նկարեցի 3 ժապավեն նկար, այսինքն մոտ 100 կադր, որոնք իմ նկարած ամենատխուր ու դաժան կադրերն էին: Դրանից հետո շատ էինք ընկերներով դուրս գալիս մեր քար ու քանդ քաղաքում շրջելու ու նկարում էինք ու նկարում... խանութներում սովետից մնացած ժապավենների, երևակիչների ու ֆիքսաժների վերջն էինք տալիս :) էհ... ФЭД-3-ից հետո մի կարճ ժամանակ նկարում էի Зенит-ով, մի քանի մոդելներ կային, որոնք ընկերներիցս ու բարեկամներիցս վերցնում էի ժամանակավոր օգտագործման համար:

Թվայինների դարն ինձ համար սկսեց 2006թ.` Nokia 6680-ի շնորհիվ :) հետո 2008թ. ձեռք բերեցի Canon Power Shot G9, որն էլ հավատարմորեն ծառայում է մինչ օրս :)

5 comments:

  1. Apo jan du mi araj yngi! Inch memuar, inch ban... Du mer dzeric ytenc hesht ches prcni :):)
    Huzich er apo jan ;)

    ReplyDelete
  2. եղավ ախպեր ջան, դե որ ասում ես ուրեմն չեմ գնա :) շատ ապրես ու շատ մի հուզվի, կյանքա... ամեն ինչ էլ կպատահի :)

    ReplyDelete
  3. ի միջիայլոց ասեմ, որ ФЭД-3 լրիվ աշխատանքային վիճակումա ու կարողա մոտ ապագայում, կարոտախտս բավարարելու համար, մի քանի ժապավեն նկարեմ նույնիսկ :)

    ReplyDelete
  4. Kriiist, isk et mut seniaknerum erevakac nkarnericd chen pahpanvel? Lusacrir u texadrir aistex naenq eli. Aid tpavorich parmutiunic heto, cher kareli ais masin chxndrel :)

    ReplyDelete
  5. Ֆլորիկ ջան պահպանվել են, պարզապես ժամանակա պետք տնտղելու հետո սքեն անելու ու տեղադրելու համար :) բարդացրի չէ՞, բայց կանեմ շուտով :)))) մերսիներ!!!

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.